Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել` 01:59-ին:
Հիշեցնենք, որ «Սպայկա» ՍՊԸ-ում մայիսի 15-ից բռնկված հրդեհը մեկուսացվել էր մայիսի 16-ին` ժամը 13:15-ին:
Այրվել էր սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:
Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության և ոստիկանության ավտոմեքենաներ: