Site icon CIVILNET

«Գազպրոմն» այլ բան է ասում

Հայաստան առաքվող ռուսական գազի գնի վերաբերյալ հայկական և ռուսական կողմերի մեկնաբանություններն էապես տարբեր են։ «Գազպրոմը » հայտարարում է, որ Հայաստան առաքվող գազի գնի նվազեցմանը կարող է նպաստել «ՀայՌուսգազարդում » Հայաստանի 20% բաժնեմասի վաճառքը։ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարում էր, որ գազի գնի սուբսիդավորման համար ռուսական կողմի դրամաշնորհի հատկացումը 20% բաժնեմասի վաճառքի հետ կապելը տրամաբանական չէ:

Հունիսի 26-ին «Էխո Մոսկվի » ռադիոկայանի եթերում «Գազպրոմի » խոսնակ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ «Գազպրոմը » բանակցություններ է վարում Հայաստան առաքվող գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ։ «Հայաստանի համար իսկապես գազը թանկացել է, և մենք բանակցում ենք, թե ինչպես է հնարավոր գինը իջեցնել ։ Առկա է մոտեցում, թե ինչպես է հնարավոր հանգել ավելի ցածր գների »,– ասել է նա՝ հավելելով, թե դրան կարող է նպաստել «ՀայՌուսգազարդում » «Գազպրոմի » բաժնեմասի ավելացումը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կստեղծի իջեցնել գները ։

«Գազպրոմի » պաշտոնական ներկայացուցչի այս հայտարարությունը հետաքրքրական է հատկապես հայկական կողմի մեկնաբանությունների պայմաններում ։ Նախ՝ հայտարարությունից ստացվում է, որ իրականում հայկական կողմը բանակցում է ոչ թե Ռուսաստանից դրամաշնորհային միջոցներ ստանալու ուղղությամբ, որպեսզի սուբսիդավորի ռուսական գազի $270/1000 խմ գնի 30%-ը, այլ ակտիվի վաճառքի շուրջ։

Ուշագրավ է, որ օրերս ռուսական Regnum գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանին գազի գնի սուբսիդավորման համար դրամաշնորհի հատկացումն ու «ՀայՌուսգազարդի » 20% բաժնեմա սի վաճառքի շուրջ բանակցությունները փոխկապակցվա՞ծ են, ասել է. «Ինչո՞ւ պետք է ռուսական «Գազպրոմը » շահագրգռված լինի Հայաստանի բաժնեմասի ձեռքբերմամբ, եթե վերահսկիչ փաթեթն իրեն է պատկանում, և որոշումն երի ընդունման գործընթացում նա գերիշխող է: Բաժնետոմսերի 20%-ը նրան որևէ բան չի տա կորպորատիվ կառավարման առումով: Վերջին մի քանի տարում «Գազպրոմը » շահութաբաժին չի ստացել, քանի որ «ՀայՌուսգազարդ » ՓԲԸ-ն վն ասով է աշխատել, իսկ երբ վնաս չի եղել, շահույթն ուղղվել է ներդրումն երին »: Նախարարը նաև նշել է, որ գազի գնի սուբսիդավորման դրամաշնորհի հատկացումը հայկական կողմի 20% բաժնետոմսերի վաճառքի հետ կապելը «առնվազն տրամաբանական չէ»: «Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդում » Հայաստանի բաժնեմասի վաճառքի դիմաց դրամաշնորհի հատկացմանը: Նախ՝ մենք բանակցություններ ենք վարում Մոսկվայի հետ գազի գինը հինգ տարվա հաշվարկով ամրագրելու շուրջ: Դա վերաբերում է նաև լրահատկացումն երին: Այսինքն՝ մենք ցանկանում ենք հասնել նրան, որ գազի գինը անփոփոխ մնա առաջիկա հինգ տարում »,– ասել է նախարարը:

Գազի գնի նվազեցման և «ՀայՌուսգազարդի » բաժնետոմսերի ձեռքբերման մասին միջև կապ կա. Կուպրիյանովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ հայկական կողմը հերթական անգամ մոլորության մեջ է գցում հանրությանը։ Առայսօր կառավարությունը հստակ չի պատասխանել, թե ինչու է իրականացնելու ռուսական գազի գնի համատարած սուբսիդավորումը։ Իհարկե, տնտեսական տեսակետից «ՀայՌուսգազարդում» կառավարության բաժնեմասի վաճառքը որևէ խնդիր չի ներկայացնում, քանի որ վերահսկիչ փաթեթը պատկանում է «Գազպրոմին », և ՀՀ կառավարությունն ընկերությունում լուրջ ազդեցություն չի կարող ունենալ կայացվելիք որոշումն երի վրա։

Եթե հաշվի առնենք նաև, որ վերջնական սպառողների համար գազի գինը սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ապա «ՀայՌուսգազարդում » պետական մասնակցությունն իսկապես խնդիր չի լուծում։ Այլ հարց է, որ «ՀայՌուսգազարդի » բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարներն այդքան էլ մեծ չեն, որ հնարավոր լինի ռուսական գազի գնի անփոփոխ մնալն ամրագրել հինգ տարով։ Ընկերության կանոնադիր կապիտալը 2011թ. վերջին կազմել է ֌312 մլրդ, որից փաստացի կառավարության մասնաբաժինը կազմում է ֌6,24 մլրդ (մոտ $150 մլն)։ Այդ գումարը կբավարարի միայն մինչև 2014թ. հուլիսի 1-ը իրականացնել ռուսական գազի՝ սահմանին $270/1000 խմ գնի 30%-ի սուբսիդավորումը:

Exit mobile version