Ավելի վաղ նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ նախագահ Սաակաշվիլին կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:
«Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բառնովը ներողություն է խնդրել սխալ հայտարարության և ամսաթվի առնչությամբ՝ հայտարարելով, որ դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառնեով: Ըստ Բառնովի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է արդեն ուղարկվել համապատասխան իրավական ակտը», -ասվում է աշխատակազմի հայտարարության մեջ:
Ներկայում հայտնի է նախագահի երեք թեկնածու՝ «Վրացական դաշինքի» ներկայացուցիչ, Վրաստանի փոխվարչապետ, կրթության նախարար Գեորգի Մարղվելաշվիլին, Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, ինչպես նաև Վրաստանի ԱԺ նախկին փոխխոսնակ Նինո Բուրջանաձեն: Նախագահի գլխավորած կուսակցության՝ «Ազգային միասնական կուսակցության» թեկնածուի անունը հայտնի կդառնա մինչև հուլիսի վերջ: Կուսակցության՝ առաջին փրայմերիզների արդյունքները վկայում են, որ առաջիկա նախագահական ընտրություններում կուսակացության թեկնածուն մեծ հավանականությամբ կլինի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն: