Site icon CIVILNET

Սուրիկ Խաչատրյանն այդքան միամիտ չէր, որ մոնտաժեր տեսանյութը. փաստաբան

Լուսանկարը` Ֆոտոլուրի

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբանն է, Galatv.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Արտակ Բուդաղյանին պետք է ճանաչել տուժող, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածն է դա սահմանում:

«Ուղղակի ասում եմ, որ իմ պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանի արարքում չկա հանցակազմ, որ վերջինս անհրաժեշտ պաշտպանական քայլեր է կատարել, ուստի պիտի մեղադրյալ չլիներ»,- ասել է Ռուբեն Սահակյանը:

Օրերս Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մամուլում կարծիք էր հայտնել, որ Խաչատրյանների տան մոտ կատարված իրադարձությունների տեսանյութը մոնտաժված է, և որ ինքն ունի տեսանյութ, որը դատարանում կապացուցի, որ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանն անմեղ է: Ռուբեն Սահակյանն էլ իր հերթին է ասել է, որ ինքն էլ ունի տեսանյութ, որը կապացուցի իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանի անմեղությունը:

Ռուբեն Սահակյանը հիշեցրել է, որ տեսանյութը հանձնված է փորձաքննության, և վերջնական եզրակացությունը պետք է տան փորձագետները:

«Ես չեմ կարծում, որ Սուրիկ Խաչատրյանն այդքան միամիտ էր, որ մոնտաժեր տեսանյութը կամ ո՞նց պիտի այդքան արագ մոնտաժեր, եթե տեսանյութը նույն գիշերն առգրավվել է»,- ասել է Սահակյանը:

Հունիսի 1-ի երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Սպանության փաստով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող է ընթերցել այստեղ:

Exit mobile version