Site icon CIVILNET

Խոտածածկ տարածքներում հրդեհները շարունակվում են

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հաղորդում է ԱԻՆ կայքը:

Մասնավորապես` Արարատի մարզի Դարակերտ գյուղում այրվել է մոտ 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Երևանում` Հաղթանակ կամրջի տակ` 900 քմ, Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բակում` 30 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում` հեռուստաաշտարակի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Ավելի վաղ` հուլիսի 8-ին, հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում կրկին հրդեհներ էին բռնկվել:

Exit mobile version