Քրդական Firat գործակալությունը գրում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում մարդու ոսկորներ են հայտնաբերվել, որոնք ամբողջությամբ աղբն են նետվել:
Հայկական գերեզմանոցի տեղում ռեստորանի կառուցումը, սակայն, անաղմուկ չի անցել: Առաջինն այս փաստին անդրադարձել է «Ակօս» շաբաթաթերթը, որից հետո Թուրքիայի մի շարք լրատվամիջոցներ սկսել են հետաքրքրվել հայկական գերեզմանոցի ոչնչացման խնդրով:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Mazlumder կազմակերպության ղեկավարներից գրող Ումիթ Բեյազօղլուն Մալքարայի հայկական գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ հետաքննություն է սկսել: Կազմակերպությունը խնդիրի վերաբերյալ զեկույց է պատրաստել, որը կներկայացվի հանրությանը:
Գերեզմանոցի հարևանությանբ է գտնվում Սբ Թորոս հայկական կիսավեր եկեղեցին: