Կազմակերպությանը Վրաստանի անդամակցության հարցը քննարկվել է Eurocontrol-ի նախագահ Ֆրենկ Բրեների և Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլի Թբիլիսում տեղի ունեցած հանդիպմանը: Կողմերն ընդգծել են, որ այդ քայլը կարող է նպաստել երկրի տարածքում թռիչքների անվտանգության բարձրացմանը:
Անդամակցության նպատակով պաշտոնական Թբիլիսին համապատասխան փաստաթուղթ է ստորագրել 2012թ. դեկտեմբերին Բրյուսելում: Ներկայում կազմակերպությանն անդամակցում է 39 երկիր: