Site icon CIVILNET

Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Իտալիայի Վճռաբեկ դատարանը օգոստոսի 1-ին հաստատել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ մեղադրական դատավճիռը, հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Բեռլուսկոնին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ Mediset մեդիա գրուպում իրականացրած ֆինանսական խարդախությունների համար:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի վերաբերյալ որոշումը հետ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ վերանայելու համար:

Վերաքննիչ դատարանը մայիսին Բեռլուսկոնիին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման և որոշում էր ընդունել, որ հայտնի քաղաքական գործիչը չի կարող հինգ տարվա ընթացքում պաշտոնական դիրքեր զբաղեցնել:

Վճռաբեկ դատարանի որոշումը հանդիսանում է վերջնական և բողոքարկման ենթակա չէ:

Exit mobile version