Site icon CIVILNET

Moody’s-ը Հայաստանի վարկանիշը կայուն է գնահատել

Moody’s միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը (Moody՚s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի՝ Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը, հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Moody’s-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաև բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

Կազմակերպությունը նաև վերանայել է ազգային արժույթի առաստաղը՝ սահմանելով այն Baa3՝ Baa1-ի փոխարեն:

Exit mobile version