Site icon CIVILNET

Բնապահպանական ֆիլմ` կենդանաբանական այգում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը`(FPWC) «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ oգոստոսի 24-ին` ժամը 20:00ին, Երևանի կենդանաբանական այգում կցուցադրի «Ագահության մոլուցք» ֆիլմը, հաղորդում են կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:

Ֆիլմում պատմվում է ապօրինի անտառահատումների և ՀՀ կանաչապատ տարածքների ոչնչացման մասին, ինչպես նաև փորձագետները ներկայացնում են առաջարկներ` ապօրինի անտառահատումները բացառելու և դրանք վերականգնելու համար:

Ֆիլմի ավարտից հետո կլինի նաև թեմատիկ քննարկում:

Կինոդիտումը տեղի կունենա Երևանի կենդանաբանական այգու ցուցադրությունների համար նախատեսված բացօթյա տարածքում:

Exit mobile version