Սեպտեմբերի 1-ին Կահիրեում ԱՊԼ արտգործնախարարների հանդիպման ավարտին ընդունված բանաձևը «հանցագործության մեղավորների դեմ բոլոր անհրաժեշտ միջոցառումների և զսպիչ քայլերի իրականացման» կոչ է պարունակում: Բանաձևին չեն միացել Եգիպտոսը, Իրաքը, Լիբանանը և Թունիսը:
Փաստաթղթում նշվում է, որ նրանք, ովքեր մեղավոր են թունավոր նյութերի կիրառման համար, պետք է հանձնվեն միջազգային դատարան որպես ռազմական հանցագործներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար Կոնգրեսի համաձայնությունը ստանալու մտադրության մասին: