Site icon CIVILNET

Պաշտոնապես ներկայացվել է HTC Desire 601-ը

HTC-ն պաշտոնապես ներկայացրել է միջին դասի Desire 601 սմարթֆոնը, հաղորդում է Cnet-ը: Սմարթֆոնն ունի 4,5-դյույմանոց qHD ֆորմատի էկրան, 1,4 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր,1 Գբ օպերացիոն և 8 Գբ ներկառուցվող հիշողություն՝ մինչև 64 Գբ microSD հիշողության կուտակման սարք, 5 Մգպ հիմնական և 0,3 Մգպ երկրորդային տեսախցիկներ, Wi-Fi, Bluetooth 4.0, LTE բջջային ցանցերում աշխատելու հնարավորություն:

Desire 601-ն աշխատում է HTC Sense 5 ինտերֆեյս ունեցող Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Նոր՝ HTC BlinkFe գլխավոր էկրանն արտացոլում է սմարթֆոնի ամբողջ պարունակությունը մեկ տեղում, իսկ BoomSound-ը տրամադրում է բարձրորակ ձայնային համակարգ: Սմարթֆոնը կշռում է 130 գ, վաճառքի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Exit mobile version