Դավիթաշվիլիի խոսքով՝ վրացական գինու և գարեջրի մի շարք արտադրողներ ցանկություն են հայտնել իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան, և տեսուչների այցի հստակ ժամկետները կսհամանվեն մոտ ապագայում:
«Ինչ վերաբերում է ստուգումների երրորդ փուլին, մենք պատրաստ ենք ցանկացած հարմար ժամանակ այցելել ձեռնարկություներ, որոնք ցանկություն են հայտնել իրենց ալկոհոլային արտադրանքն արտահանել Ռուսաստան», -ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշենկոն: Նրա խոսքով՝ այդ տարի Վրաստանից արդեն ներկրվել է 963 չափաբաժին ալկոհոլային արտադրանք՝ 3,5 մլն լ, ինչպես նաև 79 չափաբաժին հանքային ջուր՝ ընդհանուր առմամբ 4 մլն լ: