Site icon CIVILNET

Google Glass-ը կունենա սեփական ծրագրերի օնլայն խանութ

Google Glass գաջեթը կունենա սեփական բջջային ծրագրերի համար նախատեսված օնլայն խանութ, որտեղ հավաքված կլինեն տարատեսակ ծրագրեր՝ գրված նոր հարթակի համար, հաղորդում է Mashable-ը: Այն կգործի 2014-ին, այն ժամանակ, երբ Google Glass-ը կանցնի ազատ վաճառքի:

Google Glass-ն այժմ հասանելի է ծրագրային ապահովման մասնագետների և Google-ի մի քանի հազար «փորձագետների» համար: Դեռ հայտնի չէ՝ ընկերությունն առանձին օնլայն խանութ կտրամադրի Glass-ի համար, թե կվերածի այն Android Play Market-ի ենթաբաժնի:

Exit mobile version