Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ԿԸՀ-ն իր որոշմամբ խախտում է Սահմանդրությունը, քանի որ երկրի մայր օրենքը երկքաղաքացիություն ունեցող անձանց արգելում է նախագահի պաշտոն զբաղեցնել ը, այլ ոչ գրանցվել որպես նախագահի թեկնածու:
«Ես պահանջում եմ, որ ԿԸՀ-ն չմեկնաբանի Սահմանդրությունը, այլ որոշումներ ընդունի՝ ըստ Սահմանադրության: Ինձ պետք է, որ հետևեն օրենքին», -ասել է Զուրաբիշվիլին:
Նախկին արտգործնախարարը նշել է, որ եթե հաղթի նախագահական ընտրություններում, մինչ երդմնակալության արարողութունը կհրաժարվի Ֆրանսիայի քաղաքացիությունից: