Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկու պետությունների միջև կապերի հաստատման և խորացման առումով։
Կարեն Միրզոյանը նշել է, որ անմիջական շփումը քաղաքական գործիչների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ պայմաններ են ստեղծում Դանիայի հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է հյուրերին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերին: