«Մեկ տարի առաջ Բաթումիում Եվրոպա էր, այս տարի այնտեղ Եվրասիան է, քանի որ փողոցներում շատ աղբ կա: Ավտոմայրուղիները մեկ տարի առաջ Եվրոպա էին, այժմ՝ Եվրասիա: Ցո՛ւյց տվեք գոնե մեկ երկիր, որը մտածում է Եվրասիական միության մասին և չի առանձնանում նման հատկանիշներով: Եվրոպա հասնելու համար շատ աշխատանք է պահանջվում, իսկ Պուտինը մեզ Եվրասիական միություն կընդունի առանց խնդիրների՝այս աղբով և կոռուպցիայով»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ իշխանությունների պատասխանատվությունը նրանում է, որ երկրի ապագայի մասին մտածեն հենց իրենք, այլ ոչ ուրիշները:
«Վրաստանը չի լինի Եվրասիայում. Վրաստանը կլինի Եվրոպայում»,- ասել է Սաակաշվիլին: