Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:
Զորավարժության անցկացման նպատակն էր բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, միավորումների ու զորամասերի հրամանատարների և շտաբների ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:
Զորավարժության ժամանակ, որը մեկնարկել է ,տագնապե ազդանշանով, պայմանականորեն խաղարկվել են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պաշտպանողական մարտի նախապատրաստումը, վարումը, վերախմբավորումն ու հարձակման կազմակերպումը: