Vu 3-ը պատրաստվել է որպես էլեկտրոնային գրքերի ընթերցման, վեբ կայքերի դիտման համար նախատեսված իդեալական գաջեթ, որը կարելի է դասել պլանշետների շարքը: Վերջինիս էկրանն ավելի փոքր է, քան Galaxy Note III-ինը, սակայն նույնպես ունի ստիլուս:
Vu 3-ն աշխատում է 2,3 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով, ունի 2 Գբ օպերացիոն հիշողություն, 13 Մգպ տեսախցիկ, աշխատում է Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով և կշռում է 161 գ: