Site icon CIVILNET

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի բանակցություններ սկսել. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է բարձր մակարդակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մոհամեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է իրանական IRNA-ն:

«Հանդիպումը ինքնանպատակ չէ կամ որևէ բանով արգելված չէ: Այն կարող էր դառնալ լավ սկիզբ: Նախագահ Ռոհանին որևէ սկզբունքային խնդիր չուներ Օբամայի հետ հանդիպման համար»,-ասել է Զարիֆը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկյան կողմը Թեհրանին առաջարկել է Իրանի և ԱՄՆ նախագահների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակում, սակայն մերժում է ստացել:

Exit mobile version