Ալ Արաբիի խոսքով՝ համաժողովի անցկացման ամսաթվի վերաբերյալ Կահիրեում հանդիպման ժամանակ իրեն տեղեկացրել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: Վերջինս Կահիրեում է միջազգային շրջագայության շրջանակում, որի նպատակը Սիրիայի հարցով խաղաղ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն են:
«Ես քննարկել եմ Բրահիմիի հետ սիրիական հարցը, և որոշվել է, որ ժնևյան հանդիպումը տեղի կունենա նոյոմբերի 23-ին»,- ասել է Ալ Արաբին: