Մերկելը հայտնել է, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ Փարիզ նախատեսված իր այցի ընթացքում այդ հարցը քննարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Հիշեցնենք, որ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից եվրոպական երկրների քաղաքացիներին և առաջնորդներին, մասնավորապես` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին գաղտնալսելու շուրջ սկանդալը բորբոքվեց եվրոպական լրատվամիջոցների` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի վրա հիմնված հրապարակումների ֆոնին: Համաձայն այդ տեղեկությունների` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ընդհանուր գաղտնալսել են աշխարհի 35 տարբեր պետությունների առաջնորդների:
Գաղտնալսման մասին տեղեկատվության հրապարակումից հետո Մերկելը հայտարարեց ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հարաբերություններում արմատական փոփոխությունների դիմելու անհրաժեշտության մասին: