Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, ֆինանանսկան նոր սահմանափակումները ուժի մեջ կմտնեն արդեն երկուշշաբթի օրը՝ ապրիլի 28-ին:
G7-ի ներկայացուցիչները համատեղ հայտարարությունում իրենց աջակցությունն են հայտնել Կիևին՝ համարելով, որ Ուկրաինայի իշխանությունները զսպվածություն են դրսևորել երկրի արևելյան շրջաններում տեղի ունեցող գործողությունների ընթացքում:
«Ռուսաստանը, ընդհակառակը, կոնկրետ գործողություններ չի ձեռնարկել՝ Ժնևյան համաձայնություններին համապատասխան»,- նշվում է հայտարարությունում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 25-ին Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ հեռախոսազրույցների ընթացքում նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը։
Ուկրաինայի արևելքում ապրիլի սկզբից լարված իրադրություն է։ Ռուսամետ տրամադրություններ ունեցող խմբերը շարունակում են Ուկրաինայի արևելքի տարբեր քաղաքներում իրենց վերահսկողության տակ պահել վարչական շենքեր։ Ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ երկրի արևելքում՝ Դոնեցկի մարզի հյուսիսում, հակաահաբեկչական գործողություն է սկսվել։
Ապրիլի 24-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էՈւկրաինայի սահմանի մոտ զորավարժությունների մեկնարկի մասին՝ դա բացատրելով Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության սրմամբ։