Նախագիծն ընդունվել է ձայների 65 կողմ, 40 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ է քվեարկել միայն Հանրապետական խմբակցությունը:
Կառավարությունն առաջարկվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները նույնպես ներառել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:
Նախագծի շուրջ խորհրդարանում թեժ քննարկում էր ծավալվել մայիսի 15-ին: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: