Site icon CIVILNET

Յուրի Վարդանյանը` Վրաստանում դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Թբիլիսի):

Մինչ այս Վրաստանում դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Մանուկյանը, որը նախագահի ապրիլի 30-ի հրամանագրով ազատվել էր դեսպանի պարտականություններից և մեկ այլ հրամանագրով նշանակվել էր արդարադատության նախարար:

Յուրի Վարդանյանը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:

Յուրի Վարդանյանն ավարտել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտը (1980)։ Նա բազմակի աշխարհի (1977-79, 1980-1981, 1983, 1985), օլիմպիական (1980), Եվրոպայի (1977-1978, 1980-1981, 1983) և ԽՍՀՄ ( 1977, 1979, 1981) չեմպիոն ու գավաթակիր (1976) է։ 1978-81-ին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ, սահմանել 43 աշխարհի ռեկորդ (1985)։ 1980-ին միջին քաշում առաջինը` երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ Մոսկովյան օլիմպիադայում (1980) արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ Տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ (1985):

Exit mobile version