Site icon CIVILNET

Ալժիրի հավաքականի հաջողությունը տոնելիս 2 մարդ է մահացել

Ալժիրի հավաքականի՝ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ տոնախմբությունները վերածվել են մասսայական անկարգությունների, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Հիշեցնենք, որ աֆրիկյան թիմը Մունդիալ 2014-ի փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց խմբային փուլի վերջին տուրում Ռուսաստանի հետ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո:

Մրցավարի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո Ալժիրի մայրաքաղաքում մեծ տոնախմբություն սկսվեց, որը ողբերգական ավարտ ունեցավ: Ավտոմեքենաների վարորդները հարբած վիճակում, ազդանշաններ արձակելով, խախտելով երթևեկության կանոնները, սլանում էին փողոցներով: Ժողովուրդը բղավում էր ու իրար շալակ թռնում: Արդյունքում, երկու մարդ մահացել է, ևս 31-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Exit mobile version