Site icon CIVILNET

Սոցվճարից հրաժարվելու դիմումի ձևը առկա կլինի օգոստոսի 15-ից

Կառավարությունը հուլիսի 31-ի նիս­տում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014թ. ընթացքում Ազգային ժողովի ընդունած օրենքների կիրարկումն ապա­­հովող վերջին ենթաօրենսդրական ակտերը:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մասնավորապես, սահմանվել է մաս­նակ­ցի կող­մից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պար­տա­կա­նութ­յու­նից հրաժարվելու վերաբերյալ տեղե­կատվության (դիմումի) ձևը:

«Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներ­կա­յում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազմելու և հարկային մարմնին ներկայացնելու համար: Մաս­նակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրա­ժարվելու վերա­­բերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշ­վարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համա­կարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից: Այսինքն, մասնակիցները և գործատուները հնարավո­րու­թյուն կունենան սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել հա­մա­պա­տասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը»,- ասված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ազգային ժողովում հունիսի 21-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով պարտադիր կուտակային վճարը դառնում է նպատակային սոցիալական վճար՝ որպես փաստացի հարկատեսակ:

Exit mobile version