Site icon CIVILNET

«Դ!եմ եմ»-ը կազմակերպում է հանրային կինոդիտում և քննարկում

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն օգոստոսի 11-ին` ժամը 20:15-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում (բասկետբոլի դաշտի մոտ) կազմակերպում է հանրային բացօթյա կինոդիտում: Ինչպես հաղորդում է «Դ!եմ եմ»-ի կայքը, կինոդիտմանը կհաջորդի նաև հանրային քննարկում:

«Մենք բոլորս ենք գիտակցում, որ մեր երկրում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, կան շատ արատներ ու խնդիրներ, որոնց դեմ պայքարում մենք մեր հույսը կարող ենք դնել միմիայն մեզ վրա և ոչ ներկայիս իշխանությունների:

Այնուամենայնիվ, բոլոր փոփոխությունները նախ և առաջ սաղմնավորվում են մարդկանց գիտակցության և մտածողության մեջ: Փոխելու համար նախ պետք է փոխվենք ինքներս:

Ահա հենց այս նպատակով «Դ!եմ եմ» նախաձեռնությունը կազմակերպում է սույն կինոդիտումն ու հանրային քննարկումը, որը, հուսանք, կլինի ազդակ և խթան մեր մտածողության ու գիտակցության մեջ անհրաժեշտ փոփոխությունների համար, որոնք էլ իրենց հերթին գուցե ծնեն համապատասխան քայլեր ու վարքագիծ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն ՀՀ քաղաքացիների»,- ասված է «Դ!եմ եմ»-ի հայտարարությունում:

Exit mobile version