ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ հուշակոթողի բացմանը ներկա են եղել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանի բոլոր խմբակցություններից պատգամավորներ, այդ թվում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» խմբակցություններից:
Բարեկամավան գյուղը սահմանակից է հայ-ադրբեջանական պետական սահմանին: Ղարաբաղյան հակամարտության վերջին օրերի սրացման ընթացքում գյուղը գտնվում էր ադրբեջանական կողմի գնդակոծության տակ: Գյուղի և վերջին օրերի միջադեպերի մասին ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի օգոստոսի 4-ին պատրաստած ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ: