Site icon CIVILNET

Աջակցություն՝ Այգեպարի հրդեհված տների բնակիչներին

Տավուշի մարզի Այգեպար գյուղի՝ օգոստոսի 10-ի ադրբեջանական գնդակոծության հետևանքով հրդեհված տներից մեկի բնակիչ Արշալույս Գևորգյանի մասին պատմող տեսանյութը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում: Փաստելով, որ իրենց արդեն նոր բնակարաններ են տրամադրվել, Գևորգյանը նշում էր, որ կենցաղային պայմանների մեծ մասը շարունակում է մնալ անբավարար:

Տեսանյութի հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն հայտնեցին հագուստ, գույք, սպասք և տեխնիկա տրամադրել տուժած երկու ընտանիքներին: Սիվիլիթաս հիմնադրամը դիմեց նաև «Զիգզագ» ընկերությանը՝ ներկայացնելով ընտանիքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկայի ցանկը, որն անմիջապես ընդունվեց և տրամադրվեց ընկերության տնօրինության կողմից:

Օգոստոսի 29-ին ՍիվիլՆեթի նկարահանող խումբը կրկին այցելեց Այգեպար՝ իր հետ տանելով հավաքագրված ապրանքներն ու տեխնիկան: Տեսանյութը շուտով կտեղադրվի Civilnet.am կայքում:

Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում այգեպարցիներին աջակցություն ցուցաբերած բոլոր քաղաքացիներին:

Այգեպարի հրդեհված տների լուսանկարները՝ այստեղ:

Exit mobile version