Site icon CIVILNET

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում»` երրորդ անգամ

Մշակույթի նախարարության աջակցու­թյամբ սեպտեմբերի 11-15-ը կանցկավի «Հայաստանը խաղաղության խաչմե­րուկում» եր­րորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցելու են ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից և Լեhաստանից:

Ինչպես հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից, փառատոնն իրականացնում է «Ավանդական տոների վերածնունդ» կրթա-մշակութային հասարակական կազմակերպությունը: Մասնակցում են Երևանից՝ «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Հարց հայոց», Բյուրականից՝ «Կաթնաղբրիկ» և «Խնդում», Ուջանից՝ «Կարոտ», Ներքին Բազմաբերդից՝ «Գորանի» խմբերը, ինչպես նաև Սասունիկի և Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի անվան, Բյուրականի Հ. Թումանյանի անվան և Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները: Լեհաստանից մասնակցելու են «Վիելկոպոլանիե» և «Սզամոտուլի» խմբերը:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան համերգներ, երթեր, ցուցահան­դեսներ և ճանաչողական էքսկուրսիաներ Երևանում, Էջմիածնում, Աշտարակում, Բյուրականում, Ամբերդում, Գառնիում և Գեղարդում, Ուջանում և այլ վայրերում: Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ «Խաղաղության մշակույթ» թեմայով և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր:

Փառատոնի անցակցումը, ըստ նախարարության, մեծապես նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխու­ժացմանը և մշակույթի հանրահռչակմանը:

Exit mobile version