Site icon CIVILNET

Մեսսին կարող է լքել Իսպանիան հարկային հետապնդումների պատճառով

lionel-messi-tax-trial

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին երրորդ օրն է գտնվում է մարզական աշխարհի ուշադրության կենտրոնում։

Բրիտանական The Guardian-ը երեկ գրել է, որ արգենտինացի հարձակվողը ցանկանում է լքել Իսպանիան հարկային հետապնդումների պատճառով։ Ավելի վաղ Մեսսին 52 միլիոն եվրո է վճարել Իսպանիայի հարկային մարմիններին, սակայն նրա դեմ հարուցված գործը չի փակվել։

«Կան էլիտար մարզիկներ, որոնք գտնվում են նմանատիպ իրավիճակում։ Նրանք հարկային մարմինների հետ խնդիրներ ունեն, սակայն նրանք դա լուծել են վարչական ճանապարհով։ Օրինակ, Իկեր Կասիլյասը, Չավին, և նույնիսկ՝ Ռաֆա Նադալը։

Սակայն Մեսսին միակն է, ում նկատմամբ բացի դրանից գործ է հարուցվել դատարանում, և նա կարող է հայտնվել բանտում։ Նա շատ է վրդովված և ցանկանում է լքել Իսպանիան», – բրիտանական պարբերականին ասել է Մեսսին մոտ կանգնած աղբյուրը։

Լիոնել Մեսսին և նրա հայրը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, հերքում են իրենց դեմ առաջ քաշվող մեղադրանքները։

Exit mobile version