Site icon CIVILNET

Լեռնային Ղարաբաղի ԱԺ խոսնակը Վաշինգտոնում հանդիպել է Ջեյմս Ուորլիքին

Ghoulyan_Pallone Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ:

Վաշինգտոնում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի և ԼՂՀ խորհրդարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

«Կոնգրեսականի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետևանքները և, այդ համատեքստում, շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը դատապարտող հայտարարությունների համար»,- նշված է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Աշոտ Ղուլյանը աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել նոյեմբերի 30-ին:

Exit mobile version