Ինչպես ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, դեպքը տեղի է ունեցել պատգամավորի տան շքամուտքի մոտ: Արամ Մանուկյանը վնասվածքներ է ստացել գլխի, աչքի հատվածում:
Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատակիցները, որոնք բացատրություն են վերցնում Արամ Մանուկյանից: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր։