ԼՂՀ անդամակցության հարցը, ըստ Աշոտյանի, կորոշվի Երևանում կայանալիք նախարարական համաժողովին: Նախարարն ասել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Բոլոնիայի գործընթացի անդամ դառնալու համար հարկավոր է, որ պետությունները միանան Եվրոպայի խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, որն արդեն ընդունել են ԼՂՀ և Կոսովոյի խորհրդարանները: Մյուս կողմից՝ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են` մինչև ԵԽ կազմ ընդգրկվելը: Աշոտյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիան և Վրաստանը հայտ են ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը:
Հրիսթեան, իր հերթին, նշել է, որ Բոլոնիայի նախարարարական գագաթաժողովն առաջին անգամ տեղի է ունենալու ԵՄ անդամ չհանդիսացող երկրում: Դեսպանը կարևորել է աջակցությունը գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին` եվրոպական կրթական միասնական տարածքի զարգացման տեսանկյունից:
Ակնարկ
Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որ մեկնարկել է 1999 թ.: Գործընթացի նպատակն է եղել մինչև 2010 թ. ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք: Գործընթացին անդամակցում է 47 երկիր: Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է 2005թ.:
Բոլոնյան գործընթացի շրջանակներում Հայաստանում ներդրվել է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, անցում է կատարվել գնահատման կրեդիտային համակարգին: