Նրանք կառավարությանը և նախագահին կներկայացնեն մի շարք պահանջներ, այդ թվում՝ կայունացնել առաջնային սպառման ապրանքների գները, դրամի փոխարժեքը և բացառել դոլարի սպեկուլյատիվ վաճառքը, վերահաշվարկել բյուջետային աշխատողների աշխատավարձերը և քաղաքացիների դոլարային վարկերը, երաշխիքներ տալ, որ էլեկտրաէներգիայի և գազի գները չեն բարձրանա, դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը։
ՍիվիլՆեթը բողոքի ցույցը կլուսաբանի ուղիղ հեռարձակմամբ։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։