Site icon CIVILNET

Ինչու Ռոնալդուն չսեղմեց Պլատինիի ձեռքը

Արդեն տեղեկացրել ենք, որ Մադրիդի «Ռեալը» դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Պարգևատրման արարողության ժամանակ մադրիդցիների առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն հրաժարվել է սեղմել եվրոպական ֆուտբոլի ղեկավար, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ձեռքը։

Լրագրողները ենթադրում են, որ պատճառը Պլատինիի՝ վերջերս արված հայտարարությունն էր այն մասին, որ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկին, այլ ոչ թե Կրիշտիանո Ռոնալդուին կամ Լիոնել Մեսսիին։

Exit mobile version