Site icon CIVILNET

Մատս Հումելսը կդառնա ամենաթանկ պաշտպանը ֆուտբոլի պատմության ընթացքում

mats-hummels-borussia-dortmund_3020577

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը կտեղափոխվի Անգլիա հաջորդ տարվա ամռանը։ Այս մասին գրում է The Daily Express-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել այս հարցում գերմանական ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ։ Նախկինում «Բորուսիան» հայտնել էր, որ պատարստ է հրաժարվել Հումելսի ծառայություններից միայն 60 միլիոն եվրոյի դիմաց։ Անգլիական ակումբն, ըստ աղբյուրի, համաձայնել է վճարել այդ գումարը։

Եթե տրանսֆերը կայանա, ապա Հումելսը կդառնա ամենթանկ պաշտպանը ֆուտբոլի պատմության ընթացքում։

Exit mobile version