Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել Անդրեյ Կոբյակովին, հաղորդում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Նախկինում Կոբյակովը զբաղեցրել Է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Ալեքսանդր Կոսինեցը: Վերջինս նախքան վերոնշյալ պաշտոնը զբաղեցնելը ղեկավարել է Վիտեբսկի մարզային տեսչական կոմիտեն:
Կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Է նշանակվել Վասիլի Մատյուշևսկին: Վարչապետի տեղակալներ են դարձել նաև Վլադիմիր Սեմաշկոն և Նատալյա Կաչանովան:
Լուկաշենկոն միաժամանակ մի քանի նոր նախարարներ է նշանակել: Էկոնոմիկայի նախարար է դարձել Վլադիմիր Զինովսկին: Արդյունաբերության նախարար է նշանակվել Վիտալի Վովկը, կրթության նախարար՝ Միխայիլ Ժուրավկովը, հարկերի և տուրքերի նախարար՝ Սերգեյ Նալիվայկոն:
Բելառուսի նախագահը նշանակել է նաև մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների տնօրեններին: