Site icon CIVILNET

Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական պետական սահմանին

Վերջին օրերին լարված վիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ և Բերդ-Թովուզ հատվածներում: ՍիվիլՆեթի թղթակից Թաթուլ Հակոբյանը Տավուշի մարզից փոխանցում է, որ հունվարի 6-ին օրվա ընթացքում հակառակորդի դիրքերից՝ Ալիբեյլի և Քեմեռլի գյուղերի ռազմական դիրքերից, կրակահերթեր են եղել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր և Դովեղ գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմից տուժածներ չկան։

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի խախտումները չեզոքացնելու արդյունքում սպանվել է ադրբեջանցի երեք զինվորական։

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են հայկական կողմից երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չի հերքել կամ հաստատել այդ լուրը։

Exit mobile version