Երդումը տրվելու է Ադրբեջանի պետական դրոշով և Սահմանադրությամբ: Երդման տեքստի համաձայն՝ «Ադրբեջանի քաղաքացիները որպես այլ երկրի քաղաքացի որևէ այլ պարտականություն չեն ստանձնում»: Նրանք պարտավորվում են նաև պաշտպանել Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Երդում տված քաղաքացին ստորագրում է համապատասխան փաստաթուղթը, որը պահվում է գործադիր իշխանության մարմինների կողմից: