Ինչպես հաղորդում է կոնգրեսի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարին, սահմանադրական փոփոխություններին, քաղաքական ընդդիմության հետագա անելիքներին և այլ հարցերի:
Դեսպանների խնդրանքով Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով, որից հետո հանգամանորեն պատասխանել է նրանց հարցերին:
Կոնգրեսի պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Ավետիս Ավագյանն ու Արման Մուսինյանը: