Site icon CIVILNET

Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Georgia EUՎրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրոպական Միության սահմանած պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, որը վերնագրված է «Ղրիմի և Սևաստոպոլի իրավիճակի շուրջ սահմանափակումների միջոցառումներին միանալու մասին»:

Հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի դեմ ԵՄ երկարաձգվող պատժամիջոցներին միացել է ևս վեց երկիր՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Վրաստանը:

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել է 2014թ. սկզբից, երբ Ռուսաստանը իրեն կցեց Ղրիմի թերակղզին՝ Սևաստոպոլ քաղաքով:

Exit mobile version