Հարցին, թե ինչ հիմնավորմամբ է մերժվել հրավերը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր առաջարկները՝ բովանդակային մասով, չեն ընդունվել, հետևաբար որոշվել է չգնալ»:
Օգոստոսի 26-ից Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորհրդակցություններ է սկսել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Նախագահը հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մերժել է նախագահականից ստացված հրավերը: