Site icon CIVILNET

Ադրբեջանն ու Իսրայելը պետք է ընդլայնեն երկկողմ համագործակցությունը. Իսրայելի ՊՆ

Drone Israel Azerbaijan Իսրայելական անօդաչու սարք

Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցությունը բավական դինամիկ է զարգանում և ներառում է ուղղությունների լայն շրջանակ. ասել է Իսրայելի պաշտպանության նորանշանակ նախարար Ավիգդոր Լիբերմանը արդբեջանական Trend գորածակալությանը տված հարցազրույցում, որը օտարերկրյա լրատվամիջոցի տված նրա առաջին հարցազրույցն է:

«Հարաբերությունների մակարդակը իսկապես շատ բարձր է, և դրանց կարևորությունը երկու երկրների համար իսկապես դժվար է գերագնահատել: Բոլոր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է մեր պետությունների շահերին, և ինձ շատ հեռանկարային է թվում»,- ասել է Լիբերմանը:

Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության մասին՝ իսրայելցի նախարարը նշել է, որ այսօր այդ հարցը «կենսական կարևորություն ունի Իսրայելի համար»:

Ամբողջ պատմության ընթացքում, հիմնադրման օրվանից, մենք ստիպված ենք եղել դիմակայել ահաբեկիչների անդադար հարձակումներին: Ազատ աշխարհի բոլոր երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ միջազգային ահաբեկչությանը հակահարված տալու համար»,- նշել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Իսրայելի և Ադրբեջանի մերձեցումն սկսվել է 2010թ. Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումից հետո: 2012թ. փետրվարին Ադրբեջանի և Իսրայելի միջև կնքվել է անօդաչու թռչող սարքերի և հակադաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ գործարք՝ 1,6 մլրդ դոլար արժողությամբ: Նույն ամսին Իսրայելը Բաքվում բացել է անօդաչու թռչող սարքերի կառավարման ակադեմիա: Սերտ համագործակցություն գոյություն ունի նաև Բաքվի և Թել Ավիվի ռազմական հետախուզությունների միջև, մասնավորապես, հետախուզական տեղեկատվության և օպերատիվ միջոցառումների ոլորտում:

Իսրայելի նոր ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի և Բաքվի սերտ հարաբերությունների մասին ավելին՝ այստեղ:

Exit mobile version