Site icon CIVILNET

Թուրքիայում անցկացվեցին Efes-2016 միջազգային զորավարժությունները

Izmir EfesԹուրքիայի Իզմիր քաղաքի «Դողանբեյ» հրաձգարանում անցկացվել են Efes-2016 միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Լեհաստանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Կատարի զինված ուժերը:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, զորավարժություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 7,500 զինծառայող:

Զորավարժություններին հետևել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի ԶՈՒ Գլխավոր շտաբերի պետերը: Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներկա է գտնվել 255 պաշտոնյա՝ 79 երկրից:

Exit mobile version