Դանակի երեսուն հարվածով նախկին կնոջը սպանելու մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանն այսօր դատարանում պատմեց դեպքի մանրամասները՝ շարունակելով պնդել, որ կնոջը սպանել է թուրք առևտրականի հետ սիրային կապ ունենալու պատճառով։ Տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը վստահեցնում է՝ սպանությունը տեղի է ունեցել ֆինանսական հողի վրա։