Շտայնմայերի խոսքով՝ ԼՂ հակամարտության կողմերը և միջնորդները պետք է որոշակի արդյունքի գան, որը «կկանխեր իրավիճակի սրումը»:
«Այդ նպատակով մեզ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր»,- Trend գործակալությունը մեջբերում է Շտայնմայերին, որն ընդգծել է, որ պետք է հասնել հակամարտության «կառուցողական լուծման»: Նա ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումները:
ԵԱՀԿ գործող նախագահը նաև խոստացել է, որ ԵԱՀԿ-ն կփորձի կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում: Շտայնմայերն ասել է, որ կազմակերպությունը աջակցում է նման հանդիպումների անցկացման նախաձեռնությանը:
Ադրբեջանում Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կրկնել է ավելի վաղ Երևանում հնչեցրած այն միտքը, որ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոն պետք է փոխվի: