Site icon CIVILNET

Կարմիր խաչից պահանջում են սնունդ հասցնել ծռերին

Այսօր ցերեկը մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Հայկական կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց՝ պահանջելով միջամտություն Սասնա ծռեր խմբին սնունդ փոխանցելու հարցում։ Նախաձեռնության հեղինակը ակտիվիստ Դավիթ Սանասարյանն է, որը Ֆեյսբուքով է տարածել հայտարարությունը։ Գրասենյակի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը Սանասարյանի հետ զրույցում նշել է, որ իրենք տեղյակ չեն եղել Էրեբունի ՊՊԾ գնդում սննդի բացակայության մասին, և ասել է, որ կփորձեն իրենց վերադասի հետ քննարկել հարցը։ Խումբն այնուհետ շարժվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ նույն պահանջով։

Exit mobile version