Նրա խոսքով՝ երգահանի առողջական վիճակը դեռևս այնպիսին է, որ բժիշկներն առայժմ չեն խոսում նրա դուրսգրման մասին։
Եղիշե Պետրոսյանը վերջին շրջանում ակտիվ մասնակցում էր բողոքի ակցիաներին: Հուլիսի 30-ին նա ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, նրա մոտ նախակաթվածային վիճակ էր և «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվում էր ոստիկանների հսկողության տակ:
Վարույթն իրականացնող մարմինն օգոստոսի 5-ին որոշում կայացրեց որպես կասկածյալ ներգրավված Եղիշե Պետրոսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և նրա մասով վարույթը կարճել։